Այսօր` ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանի թեմատիկ ցուցահանդեսների սրահում կբացվի «Տիկնիկային պատմություններ» խորագիրը կրող ցուցահանդես:
Առաջին անգամ գեղարվեստական արժեք ունեցող ձեռակերտ հեղինակային տիկնիկների հետ մեկտեղ ներկայացվում են խորհրդային տարիների մասսայական արտադրության տիկնիկներ:
«Տիկնիկային պատմությունները» սկսվում է հայկական ծիսական տիկնիկներից, ավարտվում` թատրոնում «աշխատող» տիկնիկների պատմությամբ: Ցուցադրվող տիկնիկների մեջ «տարիքով» առանձնանում են ազգությամբ հայ Սոֆյա Ախշարումովայի պատրաստած տիկնիկները, որոնք գրեթե 100 տարեկան են, ինչպես նաև 1900-ականներին գերմանական «Արմանդ մարսել» ֆիրմայի ճենապակյա տիկնիկը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2015-ի փետրվարի 11-ը: